
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նոր կառավարության կազմում չի լինի, այսօր ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր ձեւավորվելիք Կառավարության կազմում»,- ասել է վարչապետը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ապագայի մասին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա քննարկում են նրա «ներգրավվածության ձեւաչափի մասին»։




