ԿարևորՀասարակություն

Ջերմաստիճանը կբարձրանա. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 9- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հուլիսի 9-ի ցերեկը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։

Քամին` արեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօր եւ վաղը` հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 6- 8 աստիճանով։

Երեւանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 31- 33, երեկոյան` 24- 26, գիշերը` 19- 21 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 9-ն արձանագրվել է 1986 թվականին` 40.4°C, ամենազովը` 2008 թվականին` 11.0°C ։

Կարդացեք նաև

Back to top button