Դպրություն

STEP.ai․ Արհեստական բանականությունը դպրոցում՝ 21-րդ դարի հմտությունների համար․ «Դպրություն»

Ժամանակակից կրթությունը միայն նոր տեխնոլոգիաներ սովորեցնելը չէ։ Այն առաջին հերթին հետաքրքրասիրություն ձևավորելու, ճիշտ հարցեր տալու, համագործակցելու և ապագայի փոփոխություններին պատրաստ լինելու մասին է։

«STEP.ai Արհեստական բանականություն» կրթական ծրագիրը 2026 թվականի հունիսին ամփոփեց իր առաջին եռամյա ուսումնական փուլը՝ հավաստագրեր հանձնելով ավագ դպրոցների առաջին շրջանավարտներին։ Ծրագիրը մշակվել է ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների) գործատուների միության, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ, երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

STEP.ai-ն միայն արհեստական բանականության մասին ծրագիր չէ։ Այն հնարավորություն է դպրոցականներին զարգացնելու ապագայի կարևորագույն հմտությունները, ուսուցիչներին՝ կիրառելու նոր կրթական մոտեցումներ, իսկ կրթական համակարգին՝ քայլել ժամանակի պահանջներին համահունչ։

STEP.ai-ի վերջնական նպատակն է ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ արհեստական բանականությունը դիտարկվում է ոչ թե որպես մարդու փոխարինող, այլ որպես ուսուցման, ստեղծարարության և մասնագիտական զարգացման արդյունավետ օգնական՝ նպաստելով 21-րդ դարի հմտությունների ձևավորմանը։

«Դպրության» տաղավարում են ՏՀՏ գործատուների միության կրթական ծրագրերի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Հովհաննիսյանը, Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներ, «STEP.ai — Արհեստական բանականություն» ծրագրի շրջանավարտներ Դիանա Միրզոյանն ու Նինա Յաժյանը։

Կարդացեք նաև

Back to top button