ԿարևորՔաղաքական

Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իրենց համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այլ լրացուցիչ գործիք, իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն։

«Մանդատը զենք է, եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը նշում է, որ ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձեւավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ «Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ դաշինքի` «ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն» տրվել է պետության փրկության համար եւ «Հայաստան» դաշինքի համար «խիստ պարտավորեցնող է»։

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի եւ ընտրողների առջեւ՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական եւ անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Տես նաեւ` «Ուժեղ Հայաստանը» որոշեց վերցնել ԱԺ մանդատները

Կարդացեք նաև

Back to top button