ԿարևորՀասարակություն

Սպասվում է կարճատեւ անձրեւ, որոշ տեղերում` կարկուտ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն կանխատեսումների համաձայն` հուլիսի 6-8-ին գիշերը եւ կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։

Հուլիսի  6-7-ին առանձին հատվածներում անձրեւները կլինեն հորդառատ։ Քամին`արեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երեւանում հուլիսի 6- 8- ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 26- 28, երեկոյան` 22- 24, գիշերը` 17- 19 աստիճան։

Կարդացեք նաև

Back to top button