ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FT

Ամերիկյան հետախուզությունը օգնել է ուկրաինական զինվորականներին ծրագրել անօդաչու թռչող սարքերի երթուղիները՝ շրջանցելու Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը եւ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին, հայտնում է Financial Times-ը` հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Թե կոնկրետ որ օբյեկտների վրա են ԱՄՆ-ը մասնակցությամբ պլանավորվել հարվածները, չի նշվում։ Հոկտեմբերին FT-ն գրել էր, որ իր զրուցակիցներից մեկը ուկրաինական անօդաչուները բնութագրել էր որպես «գործիք», որի միջոցով ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը եւ ստիպել նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել կարգավորումը։

Արեւմտյան վերլուծաբանները Ուկրաինայի «անօդաչու արշավը» գնահատում են հաջողված, նշում է FT-ն։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ուկրաինան ռազմական հաջողություններ չունի։ Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունների հաջողությունների մասին հայտարարությունները միայն «աշխատում են Ռուսաստանի օգտին»։

Սակայն Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները պարբերաբար ենթարկվում են ուկրաինական անօդաչուների հարվածների, ինչի արդյունքում երկրում նկատվում է վառելիքի դեֆիցիտ։

Կարդացեք նաև

Back to top button