ԿարևորՀասարակություն

Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և Վրաստանում

Երևանի երկաթուղային կայարանից մեկնել է միջազգային զբոսաշրջային հատուկ գնացքը։ Հուլիսի 4-ից 12-ը շուրջ 200 զբոսաշրջիկ, հիմնականում՝ Չեխիայից, մասնակցում են բացառիկ երկաթուղային ճանապարհորդության։ Ութօրյա տուրի ընթացքում գնացքը կշարժվի Երևան – Վանաձոր – Այրում – Թբիլիսի – Բաթումի – Երևան երթուղով։

Նախաձեռնությունը «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի և չեխական «Gepard Express» ընկերությանն է։

ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հյուրերը կճանապարհորդեն ընկերության ժամանակակից ու հարմարավետ վագոններով։ Ուղևորության նպատակն է եվրոպացի զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի և Վրաստանի հարուստ մշակութային ու պատմական ժառանգությանը, նաև կազմակերպել այցելություններ երկու երկրների տեսարժան վայրեր։

Սա «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Gepard Express»-ի արդեն երկրորդ համատեղ զբոսաշրջային նախագիծն է։ Անցած տարի կազմակերպված անդրանիկ երթուղին արժանացել էր բազմաթիվ դրական արձագանքների՝ փաստելով եվրոպացի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը Հարավային Կովկասում երկաթուղային տուրիզմի նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button