
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Ֆրանսիայի ընտրանին Ֆիլադելֆիայում ուժերը չափեց Պարագվայի թիմի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով:
Վճռորոշ գոլը խաղի 70-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն:
Հանդիպումն անցավ չափազանց բարդ և էմոցիոնալ մթնոլորտում: Պարագվայի հավաքականի որդեգրած կոշտ պաշտպանական մարտավարությունն ու խաղադաշտում սադրանքները հետխաղյա մամուլի ասուլիսում քննադատեցին Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ու հարձակվող Կիլիան Մբապեն:
Այս գոլի շնորհիվ Մբապեն ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 7-ի՝ հավասարվելով Լիոնել Մեսսիին, իսկ աշխարհի առաջնությունների պատմության մեջ իր հաշվին գրանցեց արդեն 19-րդ գնդակը:
Հուլիսի 9-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի ընտրանու հետ, որը պայքարից դուրս է թողել Կանադայի թիմին:




