Հայաստանն աստիճանաբար ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։
Ըստ նրա, այս հանգամանքը որոշակի լարվածություն է առաջացրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն այդ լարվածությունը, ենթադրաբար, կթուլանա, երբ Մոսկվայում կհամակերպվեն Երևանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման մտքի հետ։




