Եվրահանձնաժողովի նախագահ Ուրբուլա ֆոն դեր Լայենը ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել են մեր առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Այս մասին Փաշինյանն ասել է դեր Լայյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար` լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական»,- ասել է վարչապետը։
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին ներկայացրել է հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու նախագիծը, հայտնել է Հայաստանի վարչապետը։
«Այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական միությունը կկիրառի այս գործիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։




