100-ամյա Հայկական ռադիոյի հոբելյանական համերգաշարն արդեն պատմություն է։ Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվներն այս օրերին հարյուրավոր կիլոմետրեր անցան՝ մարզային բեմերում հնչեցնելով ամենատարբեր ժանրերի երաժշտություն՝ սիմֆոնիկից և ժողովրդականից մինչև աշուղական ու մանկական երգեր։ Հոբելյանական համերգաշարի վերջին ակորդը հնչեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ։
մեկ րոպեից էլ քիչ




