
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին հրաժարական կտա, սակայն կշարունակի քաղաքական գործունեությունը։
«Ես ևս մի քանի շաբաթ կլինեմ նախագահ, ապա հրաժարական կտամ»,- ասել է Վուչիչը Բելգրադում անցկացված կառավարամետ հանրահավաքի ժամանակ։
Նրա երկրորդ և վերջին նախագահական ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի կեսերին։ Վուչիչը չի հայտնել հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման հստակ ժամկետները։
Նա նշել է, որ աջակցելու է իշխող Սերբական առաջադեմ կուսակցությանը և առաջարկել է ընտրություններին մասնակցել «Միացյալ Սերբիա» ցուցակով։
Վուչիչի հայտարարությունը հնչել է երկրում շուրջ մեկուկես տարի շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին։ Դրանք սկսվել են 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։




