ԿարևորՍպորտ

Խորվաթիա-Գանա՝ 2:1

Խորվաթիայի հավաքականը ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրում հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Ֆիլադելֆիայում կայացած L խմբի հանդիպումն ավարտվել է խորվաթների հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում գոլերի հեղինակ են դարձել Պետար Սուչիչն ու Նիկոլա Վլաշիչը, իսկ Գանայի հավաքականից միակ գնդակը խփել է Դերիկ Լուկասենը։

Այս արդյունքից հետո Խորվաթիայի հավաքականը վաստակել է 6 միավոր և L քառյակում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Գանան 4 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։ Երկու թիմերն էլ ապահովել են իրենց տեղը Մունդիալի 1/16 եզրափակչում։ Նշենք, որ խմբում առաջին տեղը 7 միավորով զբաղեցրել է Անգլիայի ազգային հավաքականը։

Այս թիմերի՝ 1/16 եզրափակչի մրցակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button