ԿարևորՍպորտ

Բրազիլիա-Մարոկկո՝ 1:1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Մարոկկոյի հավաքականի հետ։

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարոկկոյի հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 25-ամյա կիսապաշտպան Իսմայել Սայբարին:

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 32-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի խփած գոլի շնորհիվ:

Հունիսի 20-ին Բրազիլիայի մրցակիցը կլինի Հայիթին, Մարոկկոն կմրցի Շոտլանդիայի հետ։

Կարդացեք նաև

Back to top button