
«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել ԿԸՀ։ Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արամ Վարդեւանյանը լրագրողներին հայտնել է, որ հանձնաժողով են ներկայացրել են ընտրություններից առաջ և ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին դիմում։
Նա հայտնել է, որ ԿԸՀ-ն դիմումը քննելու է կիրակի՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը։




