
ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։
Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
- Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 200 դրամ
- Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 250 դրամ
- Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար — 400 դրամ
- Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար — 350 դրամ
- Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար — 830 դրամ
- Հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար — 150 դրամ։
Ծրագրից կարող են օգտվել հունիսի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
Հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։ Նախորդ շաբաթվա ընթացքում արտահանում իրականացրած կազմակերպությունները ևս իրավասու են դիմելու ծրագրին և ստանալու համապատասխան փոխհատուցում։





