Ընտրություններ 2026Քաղաքական

«Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը և «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ չեն ընդունում հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Ընդդիմադիր ուժերը համոզված են, որ պաշտոնապես հրապարակված արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։

Արման Թաթոյանը հայտնել է, որ «Միասնության թևերը» նախաձեռնում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց և քննարկում է արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքը վիճարկելու է ընտրությունների արդյունքները և հետագա քայլերը քննարկում է ընդդիմադիր գործընկերների հետ։

Երկու քաղաքական ուժերն էլ նշել են, որ շարունակելու են պայքարը իրավական և քաղաքական հարթակներում։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել էր, որ օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոստացել է խորքային հայտարարություն անել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվարկների ավարտից հետո։

Back to top button