
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Արարատ գյուղում։ ՀՀ նախկին վարչապետն ու Ազգային ժողովի նախկին պատգամավորը քվեարկել է Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 13/31 ընտրատեղամասում ։
Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ընտրություն է կատարել հանուն անկախ, ժողովրդավար ու առաջադեմ աշխարհի մաս կազմող Հայաստանի։




