
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում հրավիրված ասուլիսում նշվել է, որ «ընտրությունները սկսելուց առաջ և ամբողջ օրվա ընթացքում մինչև այս պահը՝ գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների և մասնավորապես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ»։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ նպատակը շտաբների գործունեությունը կազմալուծելն ու խոչընդոտելն է։
Երկրորդ արձանագրումը, որ արել է նա, «տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս» կիրառելու միջոցով տարբեր տեղերում ուղղորդումներ իրականացնելն ու մարդկանց ազատ կամարտահայտման վրա ազդելն է։
«Չնայած այս ամենին, քաղաքացիների այս ծավալի մասնակցությունը փաստում է, որ իշխանությունը անզոր է իր այս վարչական ռեսուրսներով, այս ամեն ինչով իր վերարտադրությունը ապահովել»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։




