Ընտրություններ 2026Քաղաքական

Քվեարկել եմ «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու համար․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց հաջողվել է հանրությանը հասցնել այս ընտրությունների ճակատագրական նշանակությունը։ Նա նշել է, որ իր քվեն տվել է «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու օգտին։

Զուրաբյանի խոսքով՝ ինքը քվեարկել է այնպիսի ապագայի համար, որտեղ գերտերությունները Հայաստանը չեն վերածի ավերակների ու ռազմադաշտի, այլ կմրցակցեն բացառապես ներդրումներով։ Նրա տեսլականով՝ երկիրը պետք է դառնա տեխնոլոգիական հանգրվան, ինչը հնարավորություն կտա արմատախիլ անել աղքատությունը։

«Ես կարծում եմ, որ սա մարտահրավեր է մեզ համար, հայ ժողովուրդը կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից սա [ընտրությունների օրը ձերբակալությունները]  մարտահրավեր է, որ ինքը նետում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ինքը ցանկանում է բացել բռնապետության դուռը։ Մենք պետք է թույլ չտանք, որ բռնապետությունը բույն դնի Հայաստանում»,- ասել է Զուրաբյանը։

Back to top button