Աշխարհում եզակի Արհեստական բանականության տվյալների կենտրոններից մեկը շատ մոտ ապագայում նոր հասցե կունենա՝ Հայաստան, Կոտայքի մարզ։ Հայաստանում կառուցվող առաջին ԱԲ գործարանը մտնում է կառուցման եզրափակիչ փուլ։ Այն կառուցում է ամերիկյան Firebird ընկերությունը։ Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները, ԲՏԱ նախարարն ու ԶԼՄ ներկայացուցիչները առաջին անգամ շրջել են ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում եզակի ԱԲ գործարանի տարածքով։
մեկ րոպեից էլ քիչ




