
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում:
Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1 ժամը 23:00 սահմանափակվելու է նաև երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում՝ Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում:




