Հասարակություն

ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը, ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների, տեղեկացրել է, որ ապրիլի 16- ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Նշվում է, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ դեպքերի մասին իրավապահ մարմինները տեղեկացվել են։

«Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասված է գրառման մեջ: 

ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում մահվան դեպքերի մասին:

Կարդացեք նաև

Back to top button