
«Եկել է ժամանակը, որպեսզի չինովնիկները նորությունների թողարկումները հանգիստ թողնեն: Անաչառ լրատվության բացակայության պայմաններում օրինաչափ է դարձել ստախոսությունը: Քարոզչությունը տգեղ սպի է թողել ժամանակաից լրագրության դեմքին»,- հայտարարել է ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյանոտվիչը՝ լրատվամիջոցների ազատության մասին այս տարվա զեկույցը ներկայացնելիս:
Նա հատուկ ընդգծել է Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ խոսելով խոսքի ազատությունը սահմանափակող երկրների մասին:
Միյանոտվիչը քարոզչությունը սարսափելի զենք է համարել, որը հրահում է հակամարտություններ:




