
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջանային այցից հետո Վաշինգոտնում կմասնակցեն Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդել է Վաշինգտոնում «Ազատության» թղթակիցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։
Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով ամերիկացի դիվանագներին, հաղորդել էր, թե այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել ու միջոցներ ներգրավել՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար:




