Հայագիտակ

Իրանահայ լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի 90-ամյակին նվիրված ցուցահանդես Թեքեյան կենտրոնում. «Հայագիտակ»

Մշակութաբան և լրագրող Անահիտ Կորյունը հետաքրքրված է իրանահայ արվեստով, մասնավորապես՝ լուսանկարչությամբ։ Նա հատկապես առանձնացնում է Նիկոլ Ֆարիդանիին, որն իր ոլորտի ամենափայլուն ներկայացուցիչներից է։

Այս տարի լուսանկարչի ծննդյան 90-ամյակն է, և դրա առթիվ Անահիտ Կորյունի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Թեքեյան մշակութային կենտրոնում կբացվի ցուցահանդես։

Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու այս մինչ այժմ, գրեթե, անհայտ հայորդու արվեստին։ Նիկոլ Ֆարիդանին իր 60.000 լուսանկարներում պատկերել է Իրանի մարդկանց, բնությունը և անապատը։

Ցուցահանդեսին իր աշխատանքները կներկայացնի նաև Ֆարիդանիի դուստրը՝ այդ կերպ իր սերն ու հարգանքը հայտնելով հոր նկատմամբ։

Ֆարիդանիի հսկայական ժառանգությունը մնացել է Իրանում և դրա միայն շատ փոքր մասն է հասանելի հանրությանը։ Ի դեպ, Իրանում ապրել, ապրում և ստեղծագործում են բազմաթիվ հայազգի արվեստագետներ, որոնց մասին Հայաստանում քչերը գիտեն։

Անահիտ Կորյունը հույս ունի, որ այս ցուցահանդեսը կմեծացնի հետաքրքրությունը պարսկահայ արվեստի նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button