Էկոսֆերա

Կենսաբազմազանության օրը կնշվի ազնվացեղ եղջերուների բաց թողնմամբ վայրի բնություն. «Էկոսֆերա»

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը,  նախատեսվում է ազնվացեղ եղջերուների 9 առնձյակ բաց թողնել վայրի բնություն։

Դեռևս 2024 թ․-ի սեպտեմբերին «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածում բաց թողնված 10 առանձնյակները շարունակում են ապրել ազատ՝  վայրի բնության մեջ։ Ավելին, առաջիկա օրերին սպասում են նոր ձագերի լույս աշխարհ գալուն։

Այս մասին «Էկոսֆերային» հետ զրույցում տեղեկացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի «Կենսաբազմազանություն և կայուն դրական զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը։

Նրա փոխանցմամբ՝  եղջերուների նոր խմբաքանակ բաց թողնվի վայրի բնություն։ 

Հիշեցնենք, որ դեռևս եղջերուների առաջին խմբաքանակը Իրանից Հայաստան է տեղափոխվել 2018 թ․-ին։ Նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում» բազմացնել տեսակը և բաց թողնել վայրի բնություն, քանի որ  Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ 

Կարդացեք նաև

Back to top button