Հայագիտակ

Հեքիաթների արտացոլումները՝ արվեստի տարբեր ճյուղերում. «Հայագիտակ»

Հեքիաթագետ, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը խոսում է, թե ինչպես են հեքիաթները դրսևորվում արվեստի մի շարք ճյուղերում․ «Դրանք գոյություն ունեն ոչ միայն գրային նշաններով, այլև ձայնային, ինչպես օրինակ՝ օպերայում, բալետում, մյուզիքլներում, վիզուալ՝ կերպարվեստից մինչև անիմացիոն ֆիլմեր և այլն»։

Հեքիաթները փոխակերպվում են՝ ենթարկվելով ժամանակի և տվյալ արվեստի կանոններին։ Դրանից, անշուշտ, փոխվում է նրանց ազդեցությունը։ Մեր օրերում, օրինակ՝ Մոխրոտի կերպարը, կարող է բոլորովին այլ կերպ մեկնաբանվել՝ պայմանավորված սոցիալական, հոգեբանական, մշակութային մի շարք գործոններով ։

Պրոֆեսոր Ջիվանյանի կարծիքով, հայ գրականությունն այսօր կարիք ունի զարգացնելու հեղինակային հեքիաթի ժանրը։ Այս առումով, հայ գրականությունը հետ է մնում այլ երկրներից, որտեղ «ֆենթըզի» գրականությունն ու ֆիլմերը գրավել են ողջ հանրության ուշադրությունը։

Կարդացեք նաև

Back to top button