
Եգիպտոսի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը։ Վերջինս ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը անցած շաբաթ տված հարցազրույցում հայտարարել էր, որ պաշտպանում է պաղեստինցիների վերաբնակեցումը՝ մեղադրելով Եգիպտոսին, որ թույլ չի տալիս Գազայի բնակչությանը լքել այն։
Նրա խոսքով՝ «սահմանային անցակետերում կաշառք են վերցնում, որի պատճառով Գազայն կարող են լքել միայն հարուստները»։
Սահմանային անցակետի մասին Նեթանյահուի հայտարարությունը Կահիրեն որակել է «ամբողջությամբ սուտ»։
Ըստ ԱԳՆ- ի, սա պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունը թաքցնելու փորձ է։ Կահիրեն Նեթանյահուի պնդումն անվանել է «գիտակցված եւ անթույլատրելի ապատեղեկատվություն» եւ հիշեցրել, որ իսրայելական հարձակման առաջին իսկ օրից ջանքեր է գործադրել Գազա մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ։
Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծված է, որ պաղեստինցիները պաշտպանում են իրենց օրինական իրավունքները՝ հակառակ բոլոր փորձությունների եւ չեն պատրաստվում լքել իրենց հողը։
Բենիամին Նեթանյահուն անցած շաբաթ ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտպանել էր պաղեստինցիների վերաբնակեցումը։
«Բոլորը Գազան անվանում են աշխարհում ամենամեծ բաց բանտ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ մարդիկ այդտեղից չեն կարողանում դուրս գալ։ Իրենք նման ընտրություն չունեն։ Եգիպտոսը թույլ չի տալիս նրանց դուրս գալ։ Եթե հնարավորություն ունենային՝ դա կանեին»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարն նշել էր, որ աջակցում է պաղեստինցիների ժամանակավոր դուրս գալը Գազայի հատվածից, քանի որ դա «անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի ոչնչացման եւ [Գազայի. խմբ] վերականգնման համար»։




