

Հայկական տրավերտինը արտահանվում է մի քանի երկիր և արդեն շատ լավ համբավ է ձեռք բերել։ Այն արդյունահանվում է Արարատում, և արդեն մի քանի անգամ հենց Արարատում էլ անցկացվում է Հայկական քարի փառատոնը։
Կազմակերպիչներից մեկը` Armenian Stone ընկերության առևտրային տնօրեն Երվանդ Բադալյանը պատմում է. «Փառատոնին հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին տարբեր երկրներից։ Գալիս են, սիրով ծանոթանում են մեր քարհանքին, տանում ենք ու ցույց ենք տալիս նշանավոր Քարերի սիմֆոնիան։ Մարդիկ շփվում են իրար հետ, առևտրային ու մարդկային նոր կապեր են հաստատվում»:

Տրավերտինը գնալով ավելի լայն շուկա է գրավում։ Մարդիկ հիմնովին ու ամուր շինություններ կառուցելու համար գերադասում են գնել հատկապես մեր` հայկական տրավերտինը։
Քարը, որով առանձնապես հարուստ է Հայաստանը, գուցեև դառնա՞ մեր երկրի տնտեսությունը զարգացնելու ճյուղերից մեկը։




