
Հոկտեմբերի 30-ին «Diplomat» ամսագրի նախաձեռնությամբ Հաագայում կայացել է ազգային գինիներին նվիրված «Wine Extravaganza» միջոցառումը։ Միջոցառմանը ներկայացված էր հայկական գինիների լայն ընտրանի։





Դեսպան Վիկտոր Բիյագովն իր ելույթում մասնակիցներին ներկայացրել է հայկական գինեգործության հազարամյա պատմության վկայությունները՝ խրախուսելով այցելել Հայաստան և տեղում համտեսել հայկական գինու լավագույն ընտրանիները, որոնք միջոցառմանը ներկայացված էին Նիդերլանդներում հայկական արտադրության խմիչքներ ներկրող «Royal Beverages» ընկերության կողմից։




