
2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այսօր՝ քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ծրագրի առաջին փուլում կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ավարտվել են:
Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:
Բացի այդ, Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայ ի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:




