Մասնագիտություն

Աշխատանքը՝ սրտի զարկերին համընթաց․ «Մասնագիտություն»

Նրանք ունեն մասնագիտություն, որի արժեքը հնարավոր չէ սահմանել և որտեղ սխալվելն անթույլատրելի է: Մենք նրանց ենք վստահում ամենաթանկը՝ մեր առողջությունը, և շատերի սիրտը ապաքինվել և նորից բաբախել է հենց նրանց շնորհիվ:

Դե, իհարկե, խոսքը բարդ, մարդասիրական, անչափ պատասխանատու և մեծ հարգանք վայելող սրտաբանի մասնագիտության մասին է: Մարդու օրգանիզմում ամենակարևոր գործողություն կատարող օրգանի՝ սրտի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է՝ ապահովելով արյան շրջանառությունը:

Այդ կենսական օրգանի աշխատանքը չի դադարում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ մարդու ամբողջ կյանքի ընթացքում. չի դադարում, երբ մենք քնած ենք, հանգստանում ենք կամ աշխատում: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ է զբաղվում սրտաբանությունը. բժշկության անչափ արդիական ոլորտ՝ պայմանավորված սրտանոթային հիվանդությունների մեծ տարածվածությամբ:

Զրույց սրտաբան, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Համայակ Սիսակյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button