ԿարևորՍպորտ

Սա լավագույն առաջնությունն է, որին երբևէ մասնակցել եմ. Եվրոպայի չեմպիոն

Տարբեր մրցումների եմ մասնակցել, բայց երևանյան առաջնությունը  լավագույնն է ու  ամենաբարձրակագը՝ Հանրային ռադիոյի հետ զրույցում  ասել է  ուկրաինացի ծանրորդ Իրինա Դեխան։ Նա այսօր ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

«Առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով՝  հյուրանոցներից, տրանսպորտից մինչև մրցելույթների պայմաններ։ Ամեն ինչ արված է, որ մարզիկներն իրենց լավ զգան, ամեն ինչ մտածված է մինչև մանրուքներ»,- ասել է Եվրոպայի չեմպիոնը։

Մրցակցությունն, ըստ նրա, հեշտ չէր։  «Գիտեք՝ Ուկրաինայում բարդ իրավիճակ է, պատրաստվելն ու մրցելն այդ պայմաններում կրկնակի բարդ է»,- ասել է ուկրաինացի ծանրորդը։

Կարդացեք նաև

Back to top button