
Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում կհիմնվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր. Գործադիրն այսօր հաստատել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը։
Ըստ հիմնավորման՝ ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
ՀՀ-ում կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր), որոնք առաջարկում են լեռնադահուկային ժամանց:




