Զբոսավար Լուսինե Գուին Դալերան հիշում է իր առաջին անփորձ տուրը, երբ 25 հոգանոց բժիշկների խմբի համար այնպիսի նվիրվածությամբ աշխատեց, որ խոստացված 100 դոլարի փոխարեն վերջում նրան հանձնեցին մի տոպրակ, որտեղ 2500 դոլար էր։
Լուսինեն և մատուցող է աշխատել, և հյուրանոցի ընդունարանի աշխատակից է եղել, ինչ ասես, որ չի արել մինչև զբոսավար դառնալը։
Այժմ էլ տուրիստական վլոգ Է սկսել յութուբում։ Օրակարգը լիքն է, բազմամարդ տուրերն էլ՝ կյանքի անբաժան մասը։





