
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավանաբար, միջազգային հանրությունն էլ է հոգնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար կրկնում են նույն պատմությունները։ Վարչապետն ասաց, որ ինքը նախընտրում է լուծումների մասին հիմա խոսել։
Փաշինյանը պատմեց, որ իշխանության գալուց հետո որոշել է միկրոհեղափոխություն անել բանակցային գործընթացում։
Քննարկումը համակարգողը հարցրեց՝ ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ կարգավորմանը նպաստելու համար։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ Արցախի հակամարտությանը ռազմական լուծում չկա։




