Տնտեսական

Պարտք-ՀՆԱ ցուցանիշն նվազում է, կառավարությունն է ասում

Մինչև տարեվերջ  Հայաստանի արտաքին  պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ անհանգստանալու կարիք չկա, եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ չունենք:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ վերջին տասը տարիների տնտեսության ցուցիչը 3,8 անգամ ավելացած Հայաստանի պարտքն է:


Հյուսիս- հարավ.  սա ամենաշատը քննարկված ու միջոցներ ծախսած ծրագիրն է։ Դրան են ուղղվել մոտ 200 մլն դոլարի վարկային միջոցներ: Ծրագրի  կեսն էլ  արված չէ, փոխարենը՝ տարիներ շարունակ քաղաքացիները բազմաթիվ անհարմարություններ ունեցան ու շարունակում են ունենալ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյան. «Տարի էր փակ, 60 կմ անցնում էր 45 րոպեում, դա մի քանի տարիներ շարունակ»:

Զրուցակիցս տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։ Նա  նույնպես Հյուսիս-հարավի օրինակն է մատնանշում:

Եթե հաշվի առնենք մեր երկրի պարտքը, ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ցանկությունից երեք հազար  դոլարից ավելի պարտք ունի: Տնտեսագետների մի մասն  այս ձևակերպումը մասնագիտական չի համարում:

Մասնագիտական, թե ոչ, փաստ է, որ տարեցտարի  մեր պարտքն ավելանում է: «Սա էլ մեր երկրի տնտեսության վերջին տասը տարիների տնտեսական ցուցանիշերից մեկն է»,- ասում է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.

«Պարտքը ամենատեսանելի ու տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցող  փրկության բարձիկ էր մինչ այժմ: 3,8 անգամ աճել է այն»:

Տնտեսագետ, ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու  Սուրեն Պարսյանը հուսադրում է՝  7,5 տոկոս տնտեսական աճ ունենք, պարտքը անհանգստացնող չէ: Պարսյանին հարցնում եմ՝ արդյո՞ք 7,5 տոկոս տնտեսական աճից հետո Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել

«Ներառական տնտեսական աճին խոչընդոտում են մենաշնորհները»,- ասում է  Պարսյանը:  Տարեվերջին արտաքին պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը:  Կառավարությունում վստահեցնում են՝ ՝ պարտք- ՀՆԱ ցուցանիշն  սկսում է իջնել: Սա արդեն հուսադրող է:

Կարդացեք նաև

Back to top button