
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները գնացել են խուզարկելու Արմեն Ջիգարխանյանի թատրոնը: «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրավապահներն աշխատում են թատրոնի հաշվապահությունում՝ բռնագրավում են փաստաթղթերը:
Նախօրեին հաղորդվում էր Ջիգարխանյանի գլխավորած՝ Մոսկվայի դրամատիկական թատրոն անհայտ անձանց այցելության մասին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանն իր երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից ամուսնալուծության փուլում է: Ջիգարխանյանը պնդում է, որ կինը ցանկացել է սպանել իրեն՝ իր ամբողջ ունեցվածքին տիրանալու համար:




