Վերլուծական

Ինչու է Ադրբեջանը «Սպայկ» կիրառում


Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ոգևորում է որոշ քաղաքական գործիչների, ռազմական իրադրության պայմաններում հայկական կողմը հարկ եղած դեպքում կկիրառի այդ զինատեսակները ասում է Թևան Պողոսյանը:

Իսկ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում որոշակի զինատեսակների կիրառումն ըստ քաղաքագետի որոշակի հարցեր է լուծում Ադրբեջանի ներսում:

 

Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը Հայաստանի դեմ որոշակի նպատակ ունի, համոզված է ԱԺ-ի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, բացատրելով՝ «Սպայկ»-ն անպայման պետք է հասնի որևէ զինտեխնիկայի ու  զարմանալի է,  որ նման բան չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ Սպայկն արձակվում է հայկական կողմի ուղղությամբ որոշակի քաղաքական հարցեր լուծելու համար: Նա հակված է կարծել, որ «Սպայկը» Ադրբեջանում ներքին հարցեր է լուծում:

«Մեր սերունդները դեռ բախվելու են ղարաբաղյան խնդրին: Այն առայժմ չունի լուծում, և լարվածությունը շարունակվելու է»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը հետզհետե վատանում է և դրանով են պայմանավորված Ադրբեջանի շուրջ վերջին շրջանում արվող սենսացիոն բացահայտումները:

«Վերջին տարիներին Ադրբեջանից ռասիստական հայտարարություններ են հնչում էթնիկ հայերի դեմ: Պաշտոնական դեմքերից ենք լսում նման հայտարարություններ: Ադրբեջանը, ամեն դեպքում փոխվում է և միջազգային հանրությունը արձագանքում է դրան, արձագանքում են իրավապաշտպաններըլրագրողներն ու խորհրդարանականները»:

Պատահական չեն կրակոցները ադրբեջանական կողմից, ինչ որ բան է տեղի ունենում, կարծում է քաղաքագետը:

Ու այս լարված իրավիճակում Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ոգևորում է որոշ փորձագետների՝ մասնավորապես, որ լարված իրադրության պայմաններում հայկական կողմը կկարողանա օգտվել ՀՀ-ում առկա ռուսական զինտեխնիկայից: Թևան Պողոսյանը հստակեցնում է՝ Հայաստանը կարիք ունի օգնության և զինտեխնիկան կարող է օգտակար լինել:

«Եթե պետք եղավ, զինատեսակները կօգտագործենք ինքնապաշտպանության համար»:

Նա հարկ համարեց շեշտել, որ ՀՀ-ում բնակչության թվաքանակը պետք է ավելացնել, նպաստել ծնելիության աճին ու խթանել ներգաղթը:

Կարդացեք նաև

Back to top button