

Ըստ ամերիկացի համանախագահի՝ իրենց տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակով համաձայնությունների իրականացմանը հետամուտ լինելն է:
«Այսօր երեկոյան հանդիպելու ենք Հայաստանի նախագահի հետ ու կշարունակենք այդ քննարկումը։ Հուսով ենք, որ երկխոսությունը ամենաբարձր մակարդակով կշարունակվի», -հայտարարել է Ուորլիքը։
Լրագրողի հարցին, թե Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը պատերազմ չսկսելը ներկայացնում է որպես զիջում, ի վերջո, այդ հանդիպումից հետո ի՞նչ կյանքի կոչվեց, Ուորլիքը պատասխանել է. «Ես ուրախ եմ ասել, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը հաղորդել է վերջին ամիսներին բռնությունների մակարդակի նվազման և իրավիճակի՝ համեմատաբար ավելի հանգիստ լինելու մասին: Ես իսկապես հավատում եմ, որ սա նախագահների՝ Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքն է»:
Ուորլիքը նաև նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման նպատակներից մեկը հենց այդ քննարկումներն են: «Ոչ մի կողմ չպետք է մեղադրի մյուսին: Դժվար թեմաներ են, որոնք պետք է մշակվեն, ինչը երբեմն ժամանակ է պահանջում»,- նշել է Ուորլիքը:
Ուորլիքը հույս էհայտնել, որ նախագահները կկարողանան հանդիպել ու շարունակել քննարկումները:




