
Ղարաբաղյան գոտում իրավիճակի կտրուկ սրացմանն արձագանքել է նաև պաշտոնական Վիլնյուսը: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական սրացումը պետք է դադարեցվի: «Հայաստանըն ու Ադրբեջանը պետք է հետևեն հրադարի մասին համաձայնագրի պահանջներին», -գրել է նա:




