Հասարակություն

Ռուս դիտորդները խախտում չեն հայտնաբերել, հայտնաբերել են բացթողում

Ռուսաստանցի դիտորդները Հայաստանում անցկացվող հանրաքվեի ընթացքում որեւէ խախտում կամ միջադեպ չեն արձանագրել, «ՌԻԱ-Նովոստի»- ին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը՝ նշելով, որ կարելի է արդեն կանխատեսել, որ մասնակցությունը կկազմի 40- 45 տոկոս։ «Բոլոր գործընթացները պահպանվում են։ Ամեն ինչ հանգիստ է, ոչ մի մնջադեպ, ոչ մի խախտում չենք արձանագրել»,- ասել է Չուրովը։

Սակայն ռուս դիտորդները հանրաքվեի կազմակեպական հարցերում են որոշ բացթողում նկատել։ Մասնավորապես՝ տեղամասերից մեկում ընտրացուցակները կախված են եղել շատ բարձր։ «Ընտրողներն անյտեղ, իհարկե, իրենց չէին գտնում։ Մոտավորապես երկու մետր պետք է ձգվել։ Դա մի տեղամասում, իսկ մենք դյուժինից ավելին ենք այցելել։ Դուր չի եկել նաեւ Լերմոնտովո գյուղում տեղամասային հանձնաժողովի քվեարկության համար տրամադրվածշենքը։ Չգիտես ինչու ընտրել էին ոչ թե դպրոցը՝ նոր, գեղեցիկ, այլ վաղուց չգործող, չտաքացվող գյուղական ակումբը»,- ասել է Չուրովը։

Կարդացեք նաև

Back to top button