ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Քեթրին Կոլոնա

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։

«Ոչ մի երկիր Հայաստանին այնքան չի օգնում, որքան Ֆրանսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ»,- X (նախկին Twitter) էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան:

Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Back to top button