ԿարևորՀասարակություն

Անհրաժեշտ են բուժաշխատողներ

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքի իր էջում։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր
ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցածմեր քաղաքացիներին
»,- գրել է նախարարը:

Ըստ նրա՝ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն
հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

— ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի
  բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
— լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
— ռեանիմատոլոգներ,
— բուժքույրեր,
— մայրապետեր:

«Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով»,- գրել է
Թորոսյանն ու
շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար:

Back to top button