Հասարակություն

Հայկական վիրտուալ եւ իրական կրթությունը. վիրտուալ համալսարանում 5 տարում սովորել է 3500 մարդ

Սոնա Հակոբյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայկական վիրտուալ համալսարանը աշխարհում օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որն առաջարկում է հայագիտական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Ըստ համալսարանի հիմնադիր, նախագահ Երվանդ Զորյանի՝ գործունեության 5 տարիների ընթացքում համալսարանն ունեցել է ավելի քան 3500 շրջանավարտ աշխարհի 73 երկրներից։

Վիրտուալ այս համալսարանը լայն հնարավորություն է ընձեռում բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են համապատասխան կրթություն ստանալ՝ անկախ տարիքից, բնակության վայրից  կամ գիտելիքների մակարդակից: Համալսարանի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կմիավորի համայն հայությանը՝ դարձյալ անկախ բնակության վայրից:

Back to top button