ԿարևորՄշակույթ

Կոմիտասի հոգևոր Հայաստանն այսօր

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի աշխատանքը հաճախ ընդհատվում է՝ սեփական բնակարանի հարեւանությամբ պարբերաբար բարձր միացվող թուրքական երաժշտության ձայների պատճառով։ Չի զարմանում, ասում է՝ Կոմիտասի օրոք էլ է  նույնը եղել, անգամ իր հուշերում Մեծն երաժիշտը պատմում է, թե ինչպես էին հայ մեծահարուստ ամիրաները վճարում եկեղեցու հոգևորականներին և ստիպում, որ պատարագը երգեն թուրքական ոճով։

«Մենք ամեն ինչ անում ենք, ես երգարան եմ կազմել, ձայանգրել ենք մեր բոլոր երգերը, մայրերի համար օրօրոցայինն ենք կազմել, բաժանում ենք ծննդատներով, բայց չենք հասցնում, թվում է թե, հատուկ ծրագիր է»։

Ի՞նչ կլիներ, եթե երաժշտության դասավանդման նոր չափորոշիչները Կոմիտասն իր ձեռքը վերցներ և հասկանար, որ 12 տարի դպորց գնալուց հետո 12 երգ անգամ դպրոցականը չի իմանալու։ Օրորոցից, մանկապարտեզից, թե՞ դպրոցից է պետք սովորեցնել ազգայինը, մտորում է կոմիտասագետը․

«Երաժշտության նոր չափոչոշիչները խելագարություն են, դպրոցականը ավարտում է ամեն տարի մեկ երգ անգամ չեն սովորում»։

Կորոնավիրուսն ասաց, որ Կոմիտասին նվիրված համերգը, որտեղ Նվակ հիմնադրամի հիմնադիր Թամար Կապրելյանի նախաձեռնությամբ ստեղծված երաժշտական խմբի նորարական մոտեցումներով Կոմիտասի երգերը պիտի հնչեին, չեղարկվում է։ Փոխարենը համերգը տեղի ունեցավ առցանց, խմբի վոկալիստ, երգահան Լուսինե Մարդանյանը պատմում է․

«Ուզում էինք հայկականը ներկայացնել, ինչպես կհնչեր Կոմիտասը մեր ժամանակներում, հիմա երաժիշտները փորձում են նմանվել օտարերկրացի երգիչներին, բայց մենք ունենք մերը, որը շատ ավելի գեղեցիկ է»։

Կոմիտասի պատկերը՝ առանց գիծ քաշելու։ Այն հարցին, թե ինչպիսի՞ն կպատկերեր ինքը Կոմիտասին, եթե տեսած չլիներ լուսանկարը, նկարիչ Շանթ Կարապետյանը դժվարանում է պատասխանել, ասում է՝ Կոմիտաս ասելով հասկանում է հայի արմատներ։

«Նկարը ստանալու համար գրիչը 1 միլիուն ու կես անգամ կպել է թղթին, մի կողմում Դեր Զորի անապատն է, մյուս կողմում խելագարված Կոմիտասը ՝ ձեռքերը վեր պահած»։

Ֆիզիկական հայրենիքը չկորցնելու համար պիտի ամուր պահել և տանուլ չտալ մշակութային հայրենիքը, հոգեւոր հայրենիքը, որը շոշափելի է, դառնում, երբ չենք մոռանում մեր արմատները։

Back to top button