Միջազգային

Նոր լարվածություն Վաշինգտոն-Պեկին հարաբերություններում

ԱՄՆ Չինաստանի դեմ պատշամիջոցներ է նախապատրաստում: Վաշինգտոնի չինական ցուցակում այն ընկերություններն են, որոնք ամերիկյան կողմի համոզմամբ, կապ ունեն կիբերհանցագործությունների հետ։ Սպիտակ տունը չինացի հաքերներին կասկածում է կառավարական հաստատությունների կայքերը կոտրելու փորձերի, ինչպես նաև միլիոնավոր ամերիկացիների անձնական տեղեկությունները գողանալու մեջ:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնստը ճեպազրույցի ժամանակ հայտարարելն է, որ Վաշինգտոնին խիստ անհանգստացնում են Չինաստանի գործողությունները կիբերհարթությունում՝ Բարակ Օբամամի և Սի Ծինփինի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումից առաջ։

The Washington Post պարբերականն այսօր գրում է, որ վերջնական որոշում պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան վարչակազմը կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Եթե որոշումն ընդունվի՝ հաքերական հարձակումների համար պատժամիջոցներ կկիրառվեն առաջին անգամ:

Կարդացեք նաև

Back to top button