
Թուրքիան առաջին անգամ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում ռմբակոծել է «Իսլամական պետությունը»։ «Ռոյթերը» հայտնում է, որ թուրքական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում։
Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱՄՆ եւ Թուրքիան նախատեսում են գրոհայիններից ազատել Սիրիայի հյուսիսը։ Ռազմական գործողությունների միջոցով նաեւ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ ստիպելով նրան բանակցություններ սկսել զինված ընդդիմության հետ։




