Հասարակություն

Ինչպես ենք դիմավորում նոր ուսումնական տարին

alisagevorgyan
«Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականով մայրաքաղաքի դպրոցներում բացառվում է ուսումնաօժանդակ որևէ առարկայի, այդ թվում՝ գրքի, տետրի, ուսումնական այլ պարագաների վաճաքը»: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի վստահեցմամբ՝  նման փաստ արձանագրվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի դպրոցի տնօրենը: Ինչ է արվել ոլորտում, ինչպես ենք դիմավորում 2015-16 նոր ուսումնական տարին:


Դպրոց մուտք գործած ազգային երգ ու պար առարկան 2014-15 ուսումնական տարվա կարևորագույն ձեռքբերումն էր: Տասը դպրոցներում հաջողությամբ իրականացված փորձնական ծրագիրը նոր ուսումնական տարում կգործի արդեն 50 դպրոցներում: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի վստահեցմամբ՝ անցած ուսումնական տարում լուրջ ձեռքբերումներ են գրանցվել  մասնավորապես ներառական կրթության ոլորտում:

Հայ աշակերտների հաջողությունները դպրոցական օլիմպիադաներում այս տարի աննախադեպ էր: Դպրոցներում շարունակվել է տեխնիկական վերազինման գործընթացը : «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ մայրաքաղաքի դպրոցները համալրվել է 87 համակարգիչներով: 1-4-րդ դասարանների բոլոր դասագրքերը աշակերտներին կտրամադրվի անվճար: Մայրաքաղաքի թվով 159 մանկապարտեզներն ապահովված են սառնարաններով: «Երևանի որևէ մանկապարտեզում սննդային թունավորման դեպք չի գրանցվել»,-շեշտեց կրթության վարչության պետը՝ արձագանքելով լրագրողի այն դիտրակմանը, թե մանկապարտեզներում նման դեպքերը վերջին շրջանում կարծեք աճել են:

Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ ոլորտի առջև կարևորագույն խնդիրը սիրիահայ երեխաների ուսումնական գործընթացի կազմարերպումն էր: Թվով 84  թպրոցներում սովորում են 462 սիրահայ երեխաներ: Մայրաքաղաքի թվով 35 մանկապարտեզներ են հաճախում 103 սիրահայ փոքրիկներ:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր մեկ անգամ ևս հիշեցրեց քաղաքապետի խիստ  հանձնարարականի մասին, համաձայն որի` մայրաքաղաքի դպրոցներում բացառվում է ուսումնաօժանդակ որևէ առարկայի, այդ թվում՝ գրքի , տետրի, ուսումնական այլ պարագաների վաճաքը:

Կարդացեք նաև

Back to top button